Հայերեն   English   Русский  

Ջոնի Դեփն անկեղծացել է նախկին կնոջ դավաճանության մասին


  
դիտումներ: 680

Ժամանակին Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը համարվող Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի անվան շուրջ սկանդալը նոր թափ է առել: Նախկին աստղային զույգը վերջին օրերի ընթացքում տարբեր առիթներով պարբերաբար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում: Գրում է Spletnik.ru-ն:

Այս անգամ Դեփը հայտարարել է, Հերդն իրենց հարսանիքից մեկ ամիս անց իր թիկունքում սկսել է իրեն Իլոն Մասկի հետ դավաճանել:

Դեփի խոսքերով` երբ ինքը նկարահանման հրապարակում է եղել, Մասկը ուշ երեկոյան սկսել է այցելել կնոջը: Եվ դա դեռ ամենը չէ: Այժմ հոլիվուդյան դերասանը և նրա թիմը պնդում են, որ այն երեկոյի ընթացքում, երբ Էմբեր Հերդը իբրև բռնության ենթարկվեուց հետո դեմքը ցուցադրեց հանրությանը, Թեսլա ընկերության ղեկավարը զույգի Լոս Անջելեսի բնակարանում է գտնվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջոնի Դեփը նախկին կնոջը դատի էր տվել զրպարտության համար և 55 միլիոն դոլար պահանջել:

Ջոն Դեփը և Էմբեր Հերդը պաշտոնապես ամուսնալուծվել են 2017 թ. հունվարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: