Հայերեն   English   Русский  

Միացյալ Նահանգները կոչ է արել հակազդել Վենեսուելայում «Ռուսաստանի ազդեցությանը»


  
դիտումներ: 458

ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել, որով պահանջվում է գնահատել Վենեսուելայում ՌԴ-ի «ազդեցության» սպառնալիքը, և հակազդման ռազմավարություն մշակել: Գրում է Gazeta.ru-ն:

Նախագծի հեղինակը Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Դեբի Վասերման-Շուլցն է:

Օրինագիծը կոչվում է «Վենեսուելայում ռուսական ազդեցության դեմ պայքարի ռազմավարության մշակման եւ սպառնալիքի գնահատման պահանջի մասին, ինչպես նաև գնահատել Citgo- ի ակտիվների ձեռքբերումը ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրողների կողմից»:

Citgo- ն վենեսուելական PDVSA նավթային ընկերության ամերիկայն ստորաբաժանումն է:

Փետրվարի 7-ին Վասերման-Շուլցը Կոնգրես մեկ այլ նախագիծ էր ներկայացրել` կոչ անելով գնահատել ԱՄՆ-ի և նրա գործընկերների անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ Վենեսուելայի միջեւ համագործակցության հնարավոր ռիսկերը:

Երկու նախագծերը գտնվում են օրենսդրական գործընթացի նախնական փուլում և ուղարկվել են համապատասխան կոնգրեսական հանձնաժողովների քննարկմանը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներում հայտարարել էին, որ Վաշինգթոնը դեմ չէ, որպեսզի Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի Վենեսուելային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: