Հայերեն   English   Русский  

Իսպանիայի վարչապետն արձակեց խորհրդարանը


  
դիտումներ: 430

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրաման է ստորագրել խորհրդարանն արձակելու և ապրիլի 25-ին նոր ընտրություններ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Periodico-ն:

Նախատեսվում է, որ այսօր թագավոր Ֆելիպե VI-ը կհաստատի հրամանը, և վաղը՝ մարտի 5-ին, փաստաթուղթը կհրապարակվի պետական տեղեկագրում ու օրենքի ուժ կստանա:

Վարչապետ Սանչեսը արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում է ընդունել փետրվարի կեսին, երբ պատգամավորները չընդունեցին կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: