Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն արգելափակում է սիրիական Ալ-Ռուկբանի ճամբարից փախստականների ելքը. ՌԴ ՊՆ


  
դիտումներ: 350

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում պատերազմող կողմերի (CPVS) հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Վիկտոր Կուպչիշինը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը արգելափակել են Ռուկանի ճամբարից սիրիացի փախստականների ելքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները փախստականներին ազատ չեն արձակում` չնայած «ձեռնարկված միջոցներին»:

«Միացյալ Նահանգներն Էտ-Թանֆ բազայի հարևանությամբ հրաժարվում է ապահովել անվտանգության 55-կմ գոտում մարդասիրական ավտոշարասյունների անվտանգությունը», - ասել է Կուպչիշինը:

Գեներալ-մայորը նաև հիշեցրել է, որ Սիրիայի կառավարությունը երաշխավորել է փախստականների անվտանգությունը և փաստաթղթերի վերականգնման պարզեցված ընթացակարգը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Միացյալ Նահանգները թույլ չի տվել փախստականներ տեղափոխող ավտոշարասյունների մուտքը Էտ-Թանֆ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: