Պոմպեոն արձագանքել է Գուայդոյի վերադարձին Վենեսուելա
դիտումներ: 755
Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները ողջունում է Գուայդոյի «անվտանգ վերադարձը» Վենեսուելա:
Նա նաև շնորհավորել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին տարածաշրջանում «հաջող դիվանագիտական ջանքերի» համար:
Պոմպեոն ընդգծել է, որ Վաշինգթոնը ողջունում է Վենեսուելայի ժողովրդի գործողությունները հանրապետությունում ժողովրդավարության «խաղաղ անցման» ապահովման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուայդոն կոչ է արել վենեսուելացիներին մասնակցել հանրահավաքներին: