Հայերեն   English   Русский  

Եվրամիությունն ընդլայնելու է օֆշորների սև ցուցակները. Reuters


  
դիտումներ: 306

ԵՄ երկրները օֆշորների սև ցուցակի նոր նախագիծ են մշակել, որոնք ֆինանսական թափանցիկություն չեն ապահովում եւ միջոցներ չեն ձեռնարկում հարկային հանցագործությունների դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ԵՄ պաշտոնյայի: Գրում է Gazeta.ru-ն;

Նշվում է, որ «սև ցուցակը» կարող են համալրել մինչև 15 տարածքներ, որոնց թվում Օմանը, Խաղաղ օվկիանոսի կղզիները և Կարիբյան ավազանը: Նաև քննարկվում է ցուցակում ԱՄԷ-ին և Բերմուդյան կղզիները ընդգրկելու հարցը:

Ենթադրվում է, որ նախագիծը կհաստատվի մարտի 6-ին, որից հետո մարտի 12-ին պետք է այն ստորագրի ԵՄ ֆինանսների նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն ընդլայնել է Իրանի հարցով «սև ցուցակը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: