Էնդրյու Գարֆիլդը և Ռիտա Օրան բաժանվել են
Նրանց հարաբերությունների մասին լրատվամիջոցները հայտնեցին նախորդ տարվա նոյեմբերին, իսկ Սուրբծննդյան օրը պապարացիները նրանց ժամադրության ընթացքում էին նկարահանել: Ոչ Գարֆիլդը, ոչ Օրան և ոչ էլ նրանց ներկայացուցիչներն այդպես էլ չմեկնաբանեցին մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած լուրերը: Եվ ինչպես կարելի է ենթադրել, հետագայում աստղային զույգին այլևս հնարավոր չի լինի որևէ պաշտոնական միջոցառման ընթացքում միասին տեսնել:
Նշվում է, որ Ռիտա Օրան դերասանի հետ սիրավեպը սկսել էր երաժշտական պրոդյուսեր Էնդրյու Ուոթի հետ բաժանումից հետո, որի հետ մոտ մեկ տարի էր հանդիպել: Իսկ Գարֆիլդն իր հերթին տարիներ շարունակ հանդիպել է դերասանուհի Էմմա Սթոունի հետ, սակայն հինգ տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց: