Հայերեն   English   Русский  

Երթեւեկության փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (լուսանկար)


  
դիտումներ: 205

Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթեւեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչեւ նշված խաչմերուկ հասնելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: