Հայերեն   English   Русский  

Մարին Լե Պենը գնահատել է ԵՄ-ի համար հակառուսական պատժամիջոցների հետևանքները


  
դիտումներ: 316

Ֆրանսիական աջակողմյան«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները «ԵՄ տնտեսության մի շարք ոլորտներում աղետալի հետեւանքների են հանգեցրել»: Գրում է Russian.rt.com-ը:

Լե Պենը նշել է, որ «Եվրամիությունը չի պաշտպանում եվրոպական շահերը, բրեքսիթն այդքան ցավալի դարձնելով, քանի որ նրա կարծիքով` Եվրամիությունը «վտանգում է իրավիճակը, որի դեպքում ամենավատ հետեւանքները չեն սպասվում բրիտանացիներին, այլ հնարավոր է ամբողջ ԵՄ-ին»:

Ընդ որում` նա հիշեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ԵՄ տնտեսության համար դրանց հետևանքների մասին:

«Հիշեք հակառուսական պատժամիջոցները: Մենք ուզում էինք պատժել ռուսներին, սակայն արդյունքում աղետալի հետեւանքներ գրանցվեցին ԵՄ տնտեսության մի շարք ոլորտներում», - հավելել է Լե Պենը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բրեքսիթը Եվրոպայում ճգնաժամի խորհրդանիշ էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: