Գերմանիայի քաղաքացիների երկու երրորդը դեմ է կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամ հեռանալուն
դիտումներ: 326
Ըստ հարցախույզի արդյունքների՝ հարցվածների 67 տոկոսը կողմ է արտահայտվել, որ Մերկելը մնա երկրի ղեկավար մինչև 2021 թ. աշունը, իսկ 29 տոկոսը հանդես է եկել նրա վաղաժամ հեռանալու օգտին:
Մինչ այս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Մերկելը մինչև օրինական ժամկետի ավարտը կարող է իշխանությունը հանձնել Քրիստոնյա-դեմոկրատական միության ներկայիս ղեկավար Աննեգրետ Քրամփ-Կարրենբրաուերին: Կուսակցության որոշ ներկայացուցիչներ սպառնացին դուրս գալ իշխող կոալիցիայից, եթե դա տեղի ունենա:
Հարցումն անցկացվել է մարտի 6-8-ը, որին մասնակցել է Գերմանիայի 1,5 հազար մարդ: