Լիդիանը հայտարարում է Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին
Մեծ Բրիտանայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են Լիդիանի հետ առկա վեճերը քննարկելու և արագ լուծումներ տալու հնարավորությունները:
Արդյոք Lydian UK-ը կամ Lydian Canada-ն կանցնեն բուն արբիտրաժային գործընթացին կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Lydian UK-ը կամ Lydian Canada-ն չեն երաշխավորում, որ կանցնեն բուն արբիտրաժին կամ կդիմեն այլ միջազգային արբիտրաժային դատարան և կամ դրա հնարավոր արդյունքները: Ընկերությունը այս կապակցությամբ որևէ հետագա մեկնաբանություն չի տրամադրելու, բացի օրենքով նախատեսված դեպքերը: