Հայերեն   English   Русский  

​Լեդի Գագան և Թեյլոր Քենին ընտրել են իրենց հարսանիքի վայրը


  
դիտումներ: 922

Թեև Թեյլոր Քենին դեռևս պաշտոնապես առաջարկություն չի արել Լեդի Գագային, այնուամենայնիվ արդեն ամուսնական մատանի է ձեռք բերել իր սիրեցյալի համար և ամուսնաության թույտվություն ստացել նրա հոր կողմից:

Երգչուհու ընկերները հայտնել են, որ դա շուտով տեղի կունենա: Գրում է Segodnya.ua-ն:

Լեդի Գագան ևս ժամանակն իզուր չի վատնում և աստիճանաբար պատրաստվում է կայանալիք պսակադրության արարողությանը: Երգչուհին վերջերս շքեղ առանձնատուն է ձեռք բերել Մալիբուի ափին, որտեղ և պլանավորում է տոնական հավաքույթ կազմակերպել:

Ամենայն հավանականությամբ հարսանիքը տեղի կունենա ամռանը: Երգչուհին ընկերուհիներին պատմել է, որ երազում է սպիտակ վրանի ներքո շքեղ ճաշկերույթի մասին:

Գագան և Քենին ծանոթացել են "You and I" տեսահոլովակի նկարահանումների ընթացքում: Դերասանը և երգչուհին խոստովանում են, որ լիովին միմյանց հակապատկեր են հանդիսանում:

“Նա իմ ամենամտերիմ ընկերն է և դա լավագույն բանն է, որ կարող էր ինձ հետ պատահել”, - էպատաժային երգչուհին իր զգացմունքների մասին խոստովանել է Ելեն Դեջեներեսի ստուդիայում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: