Պետդումայում Թրամփին Հիտլերի հետ են համեմատել
դիտումներ: 518
Նշվում է, որ Շամանովը Թրամփի և Հիտլերի քաղաքականության նմանությունների օրինակներ է բերել: Նախևառաջ, ըստ նրա ներկայումս աշխարհում իրավիճակը համեմատելի է 1935թ. հետ:
«Հիտլերի իշխանության գալուց երկու տարի անց երկիրը սկսեց պայմաններ ստեղծել ագրեսիայի համար, և 1939թ. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը», - հավելել է Շամանովը:
Շամանովը նաև հայտարարել է, որ պատերազմի և խաղաղության միջև գրեթե սահման չի մնացել, իսկ «օվկիանոսից այն կողմ գործընկերները» միայն ձգտում են սեփական ուժը ցուցադրել:
Ավելի վաղ ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնան ևս Թրամփին Հիտլերի հետ էր համեմատել: