Հայերեն   English   Русский  

2017-2018 թթ. Ադրբեջանը 615 մլն դոլարի սպառազինություն է ներկրել


  
դիտումներ: 321

Բաքվի «Թուրան» գործակալությունը երեկ ներկայացրեց նույն օրը՝ մարտի 11-ին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալները, ըստ որոնց՝ Ադրբեջանը 2017-2018 թթ. ներկրել է 615 մլն դոլար ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք: 2017 և 2018 թթ., համապատասխանաբար, ծախսվել է 285 և 330 մլն դոլար:

Զենքը գնվել է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Բելառուսը, Չեխիան, Իսրայելը, Սլովակիան, Պակիստանը, Թուրքիան:

2018 թ. Ադրբեջանը Բելառուսից գնել է Polonez B-200BM 10 միավոր ռեակտիվ համազարկային համակարգեր:

Չեխիայից Ադրբեջանը գնել է 30 միավոր RM-70 122 мм համակարգեր:

Իսրայելից Ադրբեջանը գնել է OPV-62 մակնիշի 6 միավոր պահակային նավեր, 2 միավոր Saar-72 նավ, 100 միավոր հարվածային անօդաչուներ Orbiter 1K բազայի վրա, 250 միավոր Spike-NLOS հրթիռներ, 100 միավոր SandCat զրահամեքենաներ, 100 միավոր Skystriker կամիկաձե թռչող սարքեր, 2 միավոր Hermes-900 անօդաչուներ, 50 միավոր LORA հրթիռներ, 4 միավոր LORA ռեակտիվ համակարգեր, 10 միավոր Sandcat SPEAR 120 мм զրահամեքենաներ:

Պակիստանը մատակարարել է MFI-17 Supporter 10 միավոր կործանիչ:

Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին 70 միավոր BTR-82A զրահափոխակրիչներ, 800 միավոր 9M123/AT-15 և 24 միավոր 9P157-2 "Хризантема-С" հակատանկային հրթիռներ:

Սլովակիան մատակարարել է 36 միավոր 152-мм ինքնագնաց հրետանային DANA համակարգեր:

Թուրքիան մատակարարել է 5 միավոր SOM զինական համակարգեր:

Անհայտ երկրից ձեռք է բերվել 2 միավոր ամերիկյան բազմանպատակային Bell 412 ուղղաթիռ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: