Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդես են եկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման օգտին
դիտումներ: 340
«Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Քրիստիան Յակոբը նշել է, որ Ֆրանսիան պետք է ձգտի պահպանել սահմանի ամբողջականությունը և պայքարել ահաբեկչության դեմ:
«Տնտեսական առումով մենք, իհարկե, կողմ ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը», - հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա նաև հավելել է, որ խմբակցությունը ճանաչում է ռուսական կողմի ներդրումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր, որ փորձում է նպաստել Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը: