ՌԴ ռազմատիեզերական ուժերը Իդլիբում ահաբեկիչների պահեստ են ոչնչացրել
դիտումներ: 549
Նշվել է, որ ռուսական կողմը հարվածներն իրականացրել է մարտի 13-ին Թուրքիայի հետ ձեռքբերված համաձայնությունից հետո:
Նշվում է, որ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների զինամթերք և սպառազինություններ:
Գերատեսչությունում նաև նշել են, որ մի քանի աղբյուրներից հաստատված տեղեկության համաձայն «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման զինյալները պատրաստվում էին հարձակվել ռուսական Խմեյմիմ ավիաբազայի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական բանակը գրոհել է Իդլիբում զինյալների դիրքերի ուղղությամբ: