Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում չեն բացառել Մադուրոյին աջակցող երկրների դեմ նոր պատժամիջոցների կիրառումը


  
դիտումներ: 273

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերրին հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող երկրների նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Գրում է Gaeta.ru-ն:

«Ես ձեզ կասեմ մարդկային տեսանկյունից: Դեպի Վենեսուելա դեղամիջոցների և սննդի մատակարարման արգելափակումն անթույլատրելի է: Մադուրոյի ռեժիմին աջակցող երկրների համար, իմ կարծիքով, շատ հստակ ազդանշան կա», - ասել է Փերին:

Նա հավելել է, որ պատժամիջոցներ կիրառելու գաղափարը լիովին «ընդունելի է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում կողմ են արտահայտվել հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: