Թուրքիան խիստ է արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած զեկույցին
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
ԱԳՆ-ի տարածած հայտարարություն մեջ ԵԽ-ի որոշումը միակողմանի ու ոչ օբյեկտիվ դիրքորոշում է որակվում:
«Նշյալ խորհրդատվական բնույթի որոշումը մեզ համար ոչինչ չի նշանակում»,- նշվում է հայտարարության մեջ և ավելացվում, որ 751 տեղանոց Եվրախորհրդարանում 370 կողմ ձայնով այդ որոշման ընդունումը ցույց է տալիս, որ դա չի ստացել բոլորի աջակցությունը:
«Մեր երկրում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների շեմին, Թուրքիայի ու ԵՄ-ի միջև 4 տարվա ընդմիջումից հետո անցկացվելիք Համագործակցության խորհրդի նիստից առաջ նման կողմնակալ ու անարդար գնահատականներ պարունակող զեկույցի ընդունումը հակասում է Եվրոպայի ընտրական մշակույթին:
ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի: Մեր հարաբերությունների առանցքը հանդիսացող անդամակցության բանակցությունները առկախելու կոչը ցույց է տալիս ԵԽ-ի տեսլականի սնանկությունը ու անահարգալից վերավերմունքը Պակտա Սունտ Սերվանդա սկզբունքին (լատ.՝ Pacta Sunt Servanda- պայմանագրերը պետք է պահպանվեն),- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում նաև Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ի զեկույցում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար: