Հայերեն   English   Русский  

Գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում և այլն


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 513

Ստենֆորդի համալսարանի 1971թ. կատարած հայտնի գիտափորձը, որի ժամանակ կամավորները բաժանվում են երկու խմբի՝ բանտարկյալների եւ բանտապահների,

ցույց տվեց, որ կարգավիճակը որոշակի հոգեբանական փոփոխություններ է մտցնում մարդու գիտակցությունում։ Եթե նախկին իշխանությունը եւ նախկին ընդդիմությունը տեղերով փոխվում են, ինչը եւ եղավ Հայաստանում, կա վտանգ, որ փոխվում է նաեւ նրանց հոգեբանությունը։ Դա սպասելի փոխակերպություն էր, քանզի հնարավոր չէ միաժամանակ լինել մարդու իրավունքների պաշտպան եւ դրանց համար պատասխանատու։

Նոր կարգավիճակում քաղաքացիական հասարակությունը կարող է իշխանության գործընկերը դառնալ շրջադարձային փոփոխություններ իրականացնելու հարցում՝ այնպիսի փոփոխություններ, որոնք անկյունաքարային են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն իշխանության կողմից նման բարեփոխումներ հստակորեն հայտարարված չեն, ճիշտ հակառակը՝ գործող իշխանությունը հրաժարվել է մի շարք «հեղափոխական» խոստումներից՝ իշխանությունների հավասակշռության հաստատում, կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, դատաիրավական բարեփոխումների իրականացում եւ այլն։

Ատելության քարոզչությունը եւ դատական իշխանության աշխատանքներին գործադիր իշխանության միջամտությունը ՀԿ-ների կողմից չի դատապարտվում։ Ավելին՝ երբեմն նրանք այդ ամենի մասնակիցն ու համակիրն են դառնում։ Դա հիշեցնում է ոչ թե քաղաքացիական հասարակության կոչմանը հարիր գործելաոճ, այլ իշխանության համար պայքարի մեջ ուղղակիորեն ներգրավվածություն՝ վատ իմաստով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: