Հայերեն   English   Русский  

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի 1-ը


  
դիտումներ: 879

Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ առաջիկա հինգ օրերի ընթացքում ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում արդեն իսկ գտնվող տրանսպորտային միջոցներին՝ թեթևացնելով սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները կիրականացվեն հաջորդիվ` խուսափելով լրացուցիչ կուտակումներից:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: