Հայերեն   English   Русский  

«Ուլիսում» ադրբեջանցի ֆուտբոլիստ չի կարող հանդես գալ. ակումբի ներկայացուցիչները պարզաբանում են


  
դիտումներ: 841

Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Ուլիս» ակումբի ներկայացուցիչները սոցցանցերում հաղորդագրություն են տեղադրել` պարզաբանելով այն լուրերը, թե ակումբի կազմում հանդես է գալիս ադրբեջանցի:

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Ուլիսի» կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ այդ թվում և պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ ժամանել էր Անթալիա մեր թիմի կազմում փորձարկվելու համար: Մեր թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո Կուրբանովը հեռացավ «Ուլիսից» և մեր ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլ չի ունեցել:

Միայն դրանից հետո պարզ դարձավ, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում:

«Ուլիսը» Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում բնականաբար հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով:

«Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, մամլո ծառայության հետ հարցազրույցում նշեց.«Մենք Կուրբանովին գիտենք, որպես դաղստանցի ֆուտբոլիստ և նա Ռուսաստանի Դաշնության աձնագրով է ներկայացել մեզ:Փորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիսում» չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում», - գրված է ակումբի հայտարարությամբ մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: