Ավստրալիայի վարչապետին վիրավորել են Թուրքիայի նախագահի խոսքերը
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ավելի լավ է հակամահմեդական հայացքներ ունեցող ավստրալացիները չայցելեն իր երկիր: Այլապես նրանք վտանգում են իրենց արժանանալու իրենց նախնիների ճակատագրին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Չանաքքալեի (Գալիոպոլի) ճակատամարտից հետո, որոնք հեռացան Թուրքիայից դագաղներում: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ABC հեռուստակայանին:
Մորրիսոնն ընդգծել է, որ տվյալ մեկնաբանությունը համարում է շատ վիրավորական: «Ես կկանչեմ Թուրքիայի դեսպանին, որպեսզի հանդիպում անցկացնեմ և քննարկեմ որոշ հարցեր»,- ասել է վարչապետը հեռուստակայանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքում տեղի է ունեցել մարտի 15-ին: Անհայտ անձինք ներխուժեցին երկու մզկիթ և անկանոն կրակ բացեցին հավատացյալների վրա: Զոհվեց 50 մարդ, ևս 50-ը հոսպիտալացվեցին: Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվեց երեք անձ, սակայն առայժմ միայն մեկ հոգու նկատմամբ է մեղադրանք առաջադրվել՝ 28-ամյա ավստրալացի Բրենտոն Թարանթի: Շաբաթ օրը դատարանը երկարացրեց նրա ձերբակալությունը մինչև ապրիլի 5-ը: