Հայերեն   English   Русский  

​Ամստերդամի իշխանությունները արգելելու են էքսկուրսիաները կամիր լապտերների թաղամասում


Արգելքը գործելու է եկող տարվա սկզբից: Այս միջոցը, ինչպես կարծում են տեղական իշխանությունները, հնարավորություն կտա բեռնաթափելու կենտրոնը և կձերբազատի այն աղմուկից ու իրարանցումից


  
դիտումներ: 433

Ամստերդամի իշխանությունները առավել խիստ կանոններ են սահմանել քաղաքի կենտրոնում միջոցառումներ կազմակերպելու համար:

Ըստ նրանց՝ Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասում այլևս չեն թույլատրվի էքսկուրսիաները: Այս մասին հաղորդում է տեղի NOS հեռուստակայանը:

Նման միջոցները, ինչպես կարծում են քաղաքապետարանում, հնարավորություն կտան բեռնաթափելու կենտրոնը և ազատելու այն իրարանցումից: Բացի այդ, ինչպես նշել է տեղական իշխանության ներկայացուցիչը, «հիմա արդեն այն ժամանակը չէ, որ սեքս աշխատողները դիտվեն որպես տուրիստական տեսարժան վայր»:

Նոր կարգը ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 1-ից:

Հեռուստակայանը հիշեցնում է, որ առանց այդ էլ այդ շրջանի որոշ փողոցներ երեկոյան ժամերին պարբերաբար փակվում են մաքրության համար:

Սա արդեն առաջին նախաձեռնությունը չէ, որը վերաբերում է կարմիր լապտերների թաղամասին: Օրինակ՝ անցած տարվա ապրիլին Ամստերդամում առաջարկեցին թաղամասն այցելող զբոսաշրջիկներից հարկ վերցնել 5 եվրոյի չափով: Այդ առաջարկությունն այն ժամանակ արեց թաղամասի նախկին սեքս աշխատողներից մեկը՝ Մատյե Բլաակը: Այդ ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր քաղաքի տեղական ինքնակառավարման ընտրություններում:

Նրա կարծիքով՝ նման հարկը կկրճատեր հետաքրքրասերների թիվը: Այդ իսկ նպատակով անցած տարվա ապրիլից այն զբոսավարներին, որոնք էքսկուրսիա են անցկացնում տվյալ թաղամասում, պարտավորեցրին համապատասխան թույլտվություն ստանալ (արժեքը՝ 111,4 եվրո):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: