Հայերեն   English   Русский  

Նոր Զելանդիայի մզկիթի հրաձիգը ցմահ ազատազրկման կդատապարտվի


  
դիտումներ: 381

Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգություն կազմակերպած ահաբեկիչը ցմահ ազատազրկման կդատապարտվի: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` միջադեպը «հարձակում էր բոլորի վրա»: Նա հավելել է, որ հարձակման փաստով երկրի պատմության մեջ ամենալայնամաշտաբ հետաքննությունն է ընթանում:

«Ահաբեկիչն իր ողջ կյանքը մեկուսարանում կանցկացնի», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փիթերսի խոսքերը:

Հիշքեցնենք, որ մարտի 15-ին կրկնակի ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի մզկիթներում: Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 50 մարդ:

Նոր Զելանդիայի իշխանությունների տվյալներով` հարձակումն իրականացրել է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: