Մարմնամարզիկները 3 մեդալ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
դիտումներ: 537
Օղակների վարժությունում մեր մարզիկները նվաճեցին միանգամից 2 մեդալ:
Արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդեց Վահագն Դավթյանը` 14.825 միավորով:
Հենացատկում Արթուր Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ և 15,058 միավորով կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրեց 5-րդ տեղը: