Սիրիան խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
դիտումներ: 321
Այժմ, ինչպես հետևում է հաղորդագրությունից, Ֆրանսիան, որ այս ամսին նախագահում է ԱԽ-ում, պետք է նշանակի նիստի օրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին Վաշինգտոնում, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցությունների շրջանակներում, պրոկլամացիա ստորագրեց Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին:
Նման միակողմ գործողության դեմ արտահայտվեցին ոչ միայն Սիրիան և արաբական ու իսլամական ուրիշ երկրներ, այլև Ռուսաստանը և եվրոպական առանցքային պետություններ ու ԱՄՆ-ի դաշնակիցներ, ներառյալ՝ Գերմանիան և Ֆրանսիան: