Հայերեն   English   Русский  

Թել Ավիվն ավելի ագրեսիվ և հանդուգն է դառնում․ արաբագետ


  
դիտումներ: 284

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելուց հետո Թել Ավիվն ավելի ագրեսիվ և հանդուգն է դառնում։

Մարտի 27-ի գիշերն իսրայելական օդուժը հատուկ գործողություն է իրականացրել Հալեպում՝ հարվածներ հասցնելով քաղաքի հյուսիս-արևելքում Շեյխ-Նաջար արդյունաբերական շրջանի և օդանավակայանի ուղղությամբ։ Նշվում է, որ թիրախավորվել են շրջանում իրանական դիրքերը, լիբանանյան Հիզբալլահի պահեստները։ Տեղեկատվության համաձայն՝ շուրջ 1 տասնյակ զոհերի շարքում կան նաև իրանցի բարձրաստիճան զինվորականներ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: