Հայերեն   English   Русский  

Ֆրանսիական իշխանությունները կարգելեն «դեղին բաճկոններին» Ելիսեյան դաշտերում բողոքի ակցիաներ կազմակերպել


  
դիտումներ: 304

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները կարգադրել է արգելել մարտի 30-ին Ելիսեյան դաշտերում «դեղին բաճկոններ» շարժման պլանավորված բողոքի ակցիաների իրականացումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Հաջորդ շաբաթ օրը Ելիսեյան դաշտերում ցույց անցկացնելու դիմումը բռնության նոր դրսևորման համար սադրանք է հանդիսանում: Ես հստակ ցուցում եմ տվել ոստիկանության ղեկավարությանն արգելել այն», - գրել է նախարարը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը 200 միլիոն եվրոյի վնաս են պատճառել:

Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, Ֆրանսիայում տեղի ունեցավ «դեղին բաճկոնների» 19-րդ հանրահավաքը:

Դրա հետ մեկտեղ մարտի 23-ին որոշ քաղաքների իշխանությունները արգելել էին հասարակական միջոցառումներ անցկացնել կենտրոնական շրջաններում, այդ թվում Փարիզի Ելիսեյան դաշտերում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: