Հայերեն   English   Русский  

​Մայլի Սայրուսը իր մարմնի վրա դաջել է իր սատկած ձկան պատկերը


  
դիտումներ: 1133

Մայլի Սայրուսը նոր դաջվածք է ավելացրել իր դաջվածքների հավաքածուին: Դաջվածքը Մայլի Սայրուսի ձկան պատկերն է:

Դաջվածքը պատկերողը Մայլիի ձախ ձեռքի լուսանկարը հրապարակել էր Instagram-ի իր էջում: Լուսանկարում պատկերված է երգչուհու ձախ ձեռքի ներսի հատվածը, որի վրա պատկերված է Մայլիի սատկած ձուկը:

Սայրուսը ոչինչ չի ասել իր մարմնի նոր դաջվածքի մասին: Սակայն նա հրապարակել էր իր ձկան լուսանկարը և հայտնել, որ ատում է հրաժեշտ տալը:
Մայլի Սայրուսը մարմնի վրա 15 դաջվածք ունի: Նրա դաջվածքների շարքում ընդգրկված է լուսնի մահիկ և իր սատկած շան պատկերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: