Հայերեն   English   Русский  

Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան


  
դիտումներ: 755

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ըստ էության, քննությունը դռնբաց է լինելու: Չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք ունենանք, բայց որպես կանոն, այս պահին բաց է»,- ասաց Դավթյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ: Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: