Հայերեն   English   Русский  

Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները


  
դիտումներ: 467

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «ВКонтакте» սոցիալական ցանցի օգտատերերի հետ ուղիղ եթերի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի չեղարկի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես կարող եմ անմիջապես պատասխանել՝ նրանք երբեք չեն չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ նրանց ամբողջ քաղաքականությունը, համենայն դեպս վերջին 100 տարվա ընթացքում, կառուցվել է մեր երկրի դեմ պատժամիջոցների անվերջ կիրառման վրա, ինչպես էլ դրանք կոչվեն», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:

Փետրվարի 13-ին հաղորդվել էր, որ ամերիկացի սենատորները օրինագիծ են պատրաստել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, մասնավորապես Կերչի նեղուցի միջադեպի կապակցությամբ: Փաստաթուղթը նախատեսում է միջոցների ձեռնարկում ընդդեմ նավաշինության ոլորտի և պետական էներգետիկ նախագծերի:

Մեդվեդևն ավելի ուշ նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը ևս մեկ «շիզոիդային պատմություն» է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: