Հայերեն   English   Русский  

Պորոշենկոյի եկամուտը 2018 թ. աճել է 95 անգամ


  
դիտումներ: 257

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն 2018 թ. 95 անգամ ավելի է վաստակել, քան 2017 թ.: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես գրում է «Украинская правда» պարբերականը, 2018 թ. Պորոշենկոն 1.56 միլիարդ գրիվենի եկամուտ է հայտարարագրել, իսկ 2017 թ. ընդամենը 16.3 միլիոն գրիվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն 2018 թ. պետության ղեկավարի պաշտոնում վաստակել է 270,5 հազար գրիվեն (մոտ 10 հազար դոլար) և այդ գումարը փոխանցել բարեգործական նպատակներով:

2018 թ. փետրվարին Պորոշենկոն դժգոհել էր իր եկամտի նվազումից և հայտարարել, որ իր կյանքը «շաքար» չէ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: