Ինչքա՞ն կլինի Երկրի բնակչությունը դարակեսին
դիտումներ: 352
«Աշխարհի բնակչության թվաքանակը, որ 2019 թ. գնահատվում է 7,7 միլիարդ մարդ, շարունակում է աճել, թեպետ՝ ընկնող տեմպերով: Ըստ կանխատեսումների՝ 2050 թ. այն կհասնի 9,7 միլիարդի, իսկ դարավերջին՝ մոտ 11 միլիարդի»,- գրված է զեկույցում:
Նշվում է, որ Երկրի բնակչության աճը «կմեծացնի ճնշումը բնական պաշարների և էկոհամակարգի վրա»:
Զեկույցը զետեղվել է ՄԱԿ-ի կայքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հանձնաժողովի 52-րդ նստաշրջանի կապակցությամբ, որը տեղի է ունենում ապրիլի 1-5-ը Նյու Յորքում: