Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 437

The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հաստատել է իր մտադրությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն փակել Մեքսիկայի հետ սահմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե մենք կոնգրեսի հետ գործարք չկնքենք, սահմանը կփակվի», - ասել է նա:

Երկրի ղեկավարը հավելել է, որ «իր համար անվտանգությունն ավելի կարևոր է, քան առևտուրը»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ փակելու է Մեքսիկայի հետ սահմանը կամ դրա մեծ մասը, եթե երկիրը լիովին չդադարեցնի անօրինական միգրանտների հոսքը դեպի Միացյալ Նահանգներ:

Տեղեկացվել է նաև, որ ԱՄՆ ներքին ազգային անվտանգության քարտուղար Կիրստեն Նիլսենը հանձնարարել է արագացնել լրացուցիչ ուժերի տեղակայումը երկրի հարավային սահմանների շրջաններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: