Խուան Գուայդոյին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
«Խուան Գուայդոյին հետապնդումն օրենքով պաշտոնապես թույլատրված է»,- մեջբերում է Reuters գործակալությունը ԱՍԺ-ի նախագահ Դիոսդադո Կաբելյոյին:
Ինքը՝ պարոն Գուայդոն, մինչ այս հայտարարում էր, որ ժողովը իրավական հիմք չունի իրեն իմունիտետից զրկելու համար: «Դուք գիտեք, թե ինչպես է վարվում վարչակարգը, սա արդեն ոչ թե հետապնդում է, այլ ինկվիզիցիա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին պարոն Գուայդոն հայտարարեց իրեն երկրի նախագահի պաշտոնակատար: Նրան աջակցեցին ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ և եվրոպական պետությունների մեծ մասը: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և Կուբան լեգիտիմ են համարում Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Վենեսուելայի իշխանությունները կարգադրել են 15 տարով արգելել Խուան Գուայդոյին զբաղեցնել պետական պաշտոններ: