Հայերեն   English   Русский  

Բրունեյում միասեռականության և դավաճանության համար մահապատիժ կսահմանվի


  
դիտումներ: 320

Agence France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնցով նույնասեռական կապերի և ամուսնական դավաճանության համար քարերի հարվածների միջոցով մահապատիժ է ենթադրվում: Գրում է Ria.ru-ն:

Իսկ գողության համար վերջույթների անդամահատման տեսքով նոր պատիժ է սահմանվել:

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել թագավորությանը «դրակոնյան օրենքներ» չսահմանել, հակառակ դեպքում «դա նշանակում է Բրունեյի բնակչության իրավունքների պաշտպանության գործում լուրջ ետագլորք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը և ամերիկացի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին կոչ էին արել բոյկոտել ամբողջ աշխարհում Բրունեյի սուլթանին պատկանող ինը շքեղ հյուրանոցները նման օրենքների պատճառով:

Բրունեյը ստորագրել է, սակայն չի վավերացրել ՄԱԿ-ի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող պատժամիջոցների մասին կոնվենցիան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: