Հայերեն   English   Русский  

Չավուշօղլուն Պոմպեոյի հետ քննարկել է ՌԴ-ից С-400 համակարգերի գնումը


  
դիտումներ: 331

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Անկարայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Պետքարտուղարը Չավուշօղլուի հետ քննարկել է իր մտահոգությունները Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման շուրջ», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ անգործ սպասել, թե ինչպես են ՆԱՏՕ-ի դաշնակիցները զենք ձեռքբերում դաշինքի համախմբմանը սպառնացող հակառակորդներից:

Ավելի ուշ թուրք փոխնախագահ Ֆուատ Օկտայը առաջարկել էր Միացյալ Նահանգներին ընտրություն կատարել Թուրքիայի հետ բարեկամության և Անկարայի թշնամիների միավորման միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: