Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի գերագույն դատարանը սկսել է վարույթը Գույադոյի դեմ


  
դիտումներ: 264

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի դեմ, որը հռչակել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ, քրեական դատավարությունը սկսվել է: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Վենեսուելայի սահմանադիր ժողովի անդամ Գարսիա Սերպային:

«Նրա դեմ սկսվել է քրեական դատավարությունը, որը գերագույն դատարանի և դատախազի վարույթում է»,- հայտնել է նա պետական հեռուստատեսության եթերում:

Օրենսդիրը նշել է, որ Գուայդոյի վերաբերյալ «որոշումը կընդունվի իրավական համակագով, համապատասխան ապացույցների հիման վրա»: Նրա խոսքով՝ Գուայդոն «պետք է պատասխան տա ամեն ինչի համար, որ արել է, և հայրենիքի դավաճանության համար»:

Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Գույադոն Վենեսուելայի սահմանադիր ժողովի որոշումով և Վենեսուելայի գերագույն դատարանի երաշխավորությամբ զրկվեց խորհրդարանական անձեռնմխելիությունից:

«Խուան Գուայդոյի հետապնդումն օրենքով պաշտոնապես թույլատրված է»,- հայտարարել է սահմանադիր ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:

Ինքը՝ Գույադոն, սահմանադիր ժողովի որոշումից հետո հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարն իշխանությունների դեմ:

«Ժողովուրդը լի է վճռականությամբ, և ոչինչ մեզ չի կանգնեցնի,- հայտնել է նա իր կողմնակիցներին և լրագրողներին և հավելել,- այս գործընթացում հետդարձի ճանապարհ չկա»:

Վենեսուելայի սահմանադիր ժողովի որոշումից հետո սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել, որում նախազգուշացրել է Գույադոյի ձերբակալության դեպքում այն հետևանքների մասին, որոնք սպառնում են Վենեսուելայի վարչակարգին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: