Հայերեն   English   Русский  

Բունդեսթագի պատգամավորը կոչ է արել լուծարել ՆԱՏՕ-ն


  
դիտումներ: 440

Բունդեսթագի պատգամավոր Ալեքսանդր Նոյը Die Freiheitsliebe-ի համար հոդվածում հայտարարել է, որ «Ձախ կուսակցությունը պահանջում է, որպեսզի Գերմանիան դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից, իսկ դաշինքը լուծարվի»: Գրումէ Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ «ՆԱՏՕ-ն ոչ միայն ծերացել է,այլ նաև դաշինքն այսօր լուրջ սպառնալիք է աշխարհի անվտանգության համար»:

Իր հոդվածում նա նշում է, որ դաշինքի 70-ամյակը «տոնի պատճառ չէ, այլ ուշքի գալու և մտածելու հնարավորություն է, քանի դեռ ուշ չէ»:

Նոյը կարծում է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն զենքի կուտակումով է զբաղված և նորանոր դիմակայությունների է պատրաստվում, քանի որ վախենում է կորցնել իր «գերիշխող գաղափարախոսական և տնտեսական դիրքերը»:

«Դա պետք է ավարտվի: Այդ պատճառով Ձախ կուսակցությունը պահանջում է, որպեսզի Գերմանիան դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից, հենց ՆԱՏՕ-ն լուծարվի, իսկ դրա փոխարեն ստեղծվի կոլեկտիվ անվտանգության համակարգ `Ռուսաստանի մասնակցությամբ», - հավելել է քաղաքական գործիչը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: