Հայերեն   English   Русский  

Մադուրոն՝ Վենեսուելայի դեմ առանց զենքի կիրառման ոչ ավանդական պատերազմի մասին


  
դիտումներ: 317

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի դեմ առանց զենքի կիրառման ոչ ավանդական պատերազմ է ընթանում: Գրում է Russian.rt.com-ը:

«Սա ոչ ավանդական պատերազմ է հանրային ծառայությունների դեմ, որպեսզի երկիրը անկառավարելի դառնա և քաոսով ու բռնությունով իշխանության գալու փորձ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Նա գտնում է, որ ներկայումս Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից «էլեկտրական պետական հեղաշրջման և ոչ ավանդական բնույթի պատերազմների» փորձ է արվում:

Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ «իրենք դիմադրության մեջ են մտել և քայլ առ քայլ հաղթելու են կայունության, խաղաղության և ազգային միավորման ճանապարհին»:

Մարտի 30-ին տեղեկություն էր ստացվել, որ Բոլիվարյան Հանրապետության տարածքի զգալի մասը կրկին հոսանքազրկվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: