Հայերեն   English   Русский  

Վենեսուելայում ԱՄՆ-ի պատժամիջոցները հանցավոր են անվանել


  
դիտումներ: 236

Վենեսուելայի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն երկրի իշխանություններն ԱՄՆ նոր պատժամիջոցներն անընդունելի, ցինիկ և հանցավոր են համարում: Գրում է Russian.rt.com-ը:

«Վենեսուելան հերթական անգամ հայտարարում է, որ ոչ մի իմպերիալիստական գործողություն չի խանգարի ազատ և անկախ պետությունների միջև համագործակցությանը եւ նախազգուշացնում է, որ դա կպատասխանի իրավական ձևով», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի PDVSA նավթային ընկերության 34 նավերի, ինչպես նաև Վենեսուելայից Կուբա նավթ մատակարարող երկու ընկերությունների նկատմամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: