Հայերեն   English   Русский  

«Արարատը» նվազագույն հաշվով պարտվել է «Աֆիպսին»


  
դիտումներ: 743

Փետրվարի 8-ին Սոչիում մեկնարկած երկրորդ ուսումնամարզական հավաքի առաջին խաղում «Արարատը» նվազագույն հաշվով պարտվեց «Աֆիպսին», որը Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբի «Հարավ» գոտու մրցաշարում երկրորդ տեղում է ընթանում:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ միակ գոլը ռուսական թիմը խփեց երկրորդ խաղակեսի միջնամասում:

«Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Արարատ Պողոսյան, Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս, Ռաֆֆի Կայա (Վահե Մարտիրոսյան), Դավիթ Գրիգորյան (Արայիկ Մկրտչյան), Գորիկ Խաչատրյան, Կարլո Չուեկա (Մոյսես Օրոզկո), Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա, Ալեքսանդր Ռակիչ:

Նշենք, որ հանդիպմանը չմասնակցեցին պաշտպան Սեյեդ Հոսեյն Հոսեյնին և կիսապաշտպաններ Ամիրի Շոեյբը, Սաման Աղազամանին ու Նիկոլաս Պրոեսմանը, որոնք մեր թիմին կմիանան այսօր:

Սոչիում «Արարատը» ևս երկու ստուգողական հանդիպումներ կանցկացնի` փետրվարի 15-ին և 19-ին:

Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: