Հայերեն   English   Русский  

Ամենակարող կին. Ամալ Քլունին պաշտոն է ստացել բրիտանական կառավարությունում


  
դիտումներ: 1097

Աշխարհի ամենաոճային իրավաբանի հերթական ձեռքբերումը կարիերայում

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ ամուսնանալով, անկասկած ճիշտ ընտրություն կատարեց: Եվ հավանաբար պատահական չեն այն ասեկոսեները, որ դերասանը պատրաստվում է նույնիսկ առաջադրել թեկնածությունը նախագահի պաշտոնի համար: Մենք չենք դատելու, թե որքան հավակնոտ է այս խոստումը, բայց միանշանակ, կարելի է ասել, որ Ամալը փայլուն առաջին տիկին կդառնար: Գրում է Elle.ru-ն:

Երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի մայրիկը լինելուց բացի Ամալը բարերար և իրավապաշտպան է, իսկ այժմ նրա պարտականությունների շարքը Մեծ Բրիտանիայի կառավարությունում մեկ այլ կարևոր առաքելությամբ է համալրվել: Այսուհետև տիկին Քլունին պայքարելու է լրագրողների իրավունքների համար որպես Մեծ Բրիտանիայի կառավարության` մամուլի ազատության հարցերով նոր հատուկ դեսպանորդ:

Քլունիի թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջարկել է երկրի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: Ենթադրվում է, որ Ամալը պետք է բարձրաձայնի ամբողջ աշխարհում լրագրողների վրա հարձակումների և ազատության սահմանափակումներ մասին:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իմ աշխատանքի շնորհիվ, ես քաջ տեղյակ եմ, թե որքան հաճախ են լրագրողներին թիրախ դարձնում և բանտարկում, որպեսզի ստիպեն նրանց լռել: Նրանք, ում ձեռքին գրիչ կա, չպետք է իրենց պարանոցի վրա կապօղակ զգան», - ասել է Քլունին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: