ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում
ՊԵԿ-ից իրեն տեղեկացրել են, որ ահազանգեր են ստացել, որոնց համաձայն տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են գանձվում, սակայն փաստաթղթերում քիչ թիվ են ներկայացնում: Պատգամավորն իր դժգոհությունն արտահայտեց՝ կապված ոստիկանների աշխատանքի հետ:
«Առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստնե՞ր են այստեղ, մարդասպաննե՞ր են, թալանչինե՞ր են, որ 40 հոգի ոստիկաններ մտնում և անհանգստացնում են մարդկանց: Որևէ մարդ առևտրի կենտրոնում ապօրինի գործունեությամբ չի զբաղվում: Փորձում են իրենց օրվա հացը վաստակել, իսկ այսօր իրականացրած ստուգումների պատճառով մարդիկ, որոնք դրսում կանգնած են, զրկվել են իրենց մեկ օրվա աշխատավարձից»,- ասաց Գևորգ Պետրոսյանը և կոչ արեց ամեն ինչ անել բացառապես օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում այս ամենին կհետևեն խիստ քաղքական գնահատակնները:
Պետական եկամուտների կոմիտեի լրատվության և հասարկայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստուգումների հետ կապված ոչ մի տեղեկություն այժմ չկա և ավելի ուշ պարզաբանումներ կտրամադրեն:
Լիանա Եղիազարյան