Հայերեն   English   Русский  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ֆինանսական աջակցություն են ցուցաբերման մասին հրապարակումը հորինվածք է.Գոռ Աբրահամայան


ֆբ գրառում


  
դիտումներ: 214

«Politik.am» կայքն այսօր, հավատարիմ մնալով էժանագին սենսացիաներ հնարելու սեփական գործելաոճին և ակնհայտորեն նպատակ հետապնդելով հանրային կարծիքը ենթարկելու կեղտոտ մանիպուլյացիայի,

այսօր, տուրք տալով հեղինակի երևակայությանը, հորինվածք է հրապարակել այն մասին, թե իբր ռուսաստանցի մի քանի գործարարներ ամեն ամիս ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Սույն հերյուրանքին արձագանքելու անհրաժեշտություն չէր առաջանա, եթե հրապարակման մեջ չնշվեր, թե վերոնշյալի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար պատրաստվում են դիմել ՀՀ դատախազություն:
Կայքի խմբագրությունը կարող է ավելորդ նեղություն չքաշել: Անլուրջ, անհեթեթ, պարզունակ, «օդից կախված լուրերին» արվող հղումների վրա կառուցած, իրականության հետ որևէ աղերս չունեցող բանբասանքներն ավելորդ պարզաբանման կարիք չունեն: Եթե կայքը ուղղորդված տեղեկատվության հրապարակմամբ հետին նպատակներ չհետապնդեր՝ այդ կերպ լրագրությունը դարձնելով կեղծիքի, բանսարկության ու մարդկանց անհիմն կերպով վարկաբեկելու գործիք, ապա կարող էր տարրական պրոֆեսիոնալիզմ և մասնագիտական բարեխղճություն դրսևորելով, նախքան հրապարակումն ապահովելը, «ունեցած» տեղեկությունները պատշաճ կերպով պաշտոնապես ճշտել, ապա նաև ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների՝ վաղուց հրապարակված և լայն հասարակայնությանը հասանելի հայտարարագրերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: