Հայերեն   English   Русский  

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն


  
դիտումներ: 1237

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ,

61 կգ քաշային, 19-ամյա Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում, անկոտրում կամք ցուցաբերելով, պատվաբեր հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Լոմտաձեի նկատմամբ՝ նվաճելով ոսկե մեդալ:

Հայ ըմբիշը, թեև գոտեմարտի սկզբում պարտվում էր 0:8 հաշվով, սակայն կամք դրսևորելով, մեկը մյուսի հետևից միավորներ վաստակելով՝ հաղթեց մրցակցին 17:11 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն և 6 տարի ընդմիջումից հետո Հայաստանին պարգևելով ոսկե մեդալ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: