Հայերեն   English   Русский  

Փելոսին արձագանքել է ԱՄՆ գլխավոր դատախազի խոսքերին


  
դիտումներ: 226

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արձագանքել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրիի հայտարարությանը, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին քարոզարշավի ընթացքում լրտեսել են: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է CNN հեռուստաալիքը, Փելոսին, մեկնաբանելով Բարրի խոսքերը, հայտարարել է, որ նա «խելքը թռցրել է»:

«Նա ԱՄՆ-ի գլխավոր դատախազն է, այլ ոչ թե Դոնալդ Թրամփի գլխավոր դատախազը», - ընդգծել է Փելոսին:

Ավելի վաղ Սենատում լսումների ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա հավատում է, որ Թրամփին լրտեսել են, Բարրը հայտարարել էր, որ «լրտեսությունն իսկապես եղել է»:

Ավելի վաղ Թրամփը անօրինական էր անվանել հետաքննությունը, որը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը վարում էր իր դեմ «Ռուսաստանի հետ դավադրության» գործով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: