Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 216

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպումից հետո հայտարարել է Լիբիայում քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեռևս կանգ առնելու ժամանակ կա, դեռևս կրակն ու բռնությունը դադարեցնելու և վատթարագույնից` Տրիպոլիում դրամատիկական արյունահեղությունից խուսափելու ժամանակ կա: Դեռևս ժամանակ կա գիտակցելու համար, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, այլ կա քաղաքական լուծում», - հայտարարել է Գուտերեշը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուտերեշը դատապարտել է մարշալ Հալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ Լիբիայի ազգային բանակի հարձակումը Տրիպոլիի օդանավակայանի վրա և կոչ արել անհապաղ դադարեցնել երկրում ռազմական գործողությունները:

Նա իրավիճակի սրման և լայնածավալ հակամարտության կանխման նպատակով կոչ էր արել բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: