Հռոմում վերանորոգել են Սուրբ սանդուղքը, որով բարձրացել է Քրիստոսը
Նա իր նպատակին հասել է 60 օրում: 300 տարվա մեջ առաջին անգամ քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը պատրաստ է, որպեսզի մարդիկ տեսնեն այն: Բանվորները հանել են արդեն փայտե երեսակալը:
Վերականգնված սանդուղքը ներկայացվել է երեկ՝ ապրիլի 11-ին, ԶԼՄ-ներին: Դրանով հասցրել են բարձրանալ առաջին հավատացյալները:
Ըստ ավանդության՝ Սուրբ սանդուղքը Հռոմ է բերել Սուրբ երկրից Ելենան, որը Կոնստանտին կայսեր մայրն էր: Կոնստանտինը Հին Հռոմի առաջին ղեկավարն էր, որ թույլ էր տվել քրիստոնեություն դավանել: Սակայն շատերը ենթադրում են, որ սանդուղքը Հռոմում է հայտնվել ավելի վաղ՝ մ.թ. առաջին դարում, երբ հռոմեացիները նվաճել են Երուսաղեմը:
Վատիկանի փորձառու վերականգնողները մի տարվա ընթացքում զբաղվել են Սուրբ սանդուղքի վերականգնմամբ: Ինչպես մեկնաբանել են Վատիկանի թանգարանների ներկայացուցիչները, հունիսի 9-ին փայտե երեսակալը կրկին կվերադառնա իր տեղը: