Հայերեն   English   Русский  

Սերբիայի նախագահը` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին


  
դիտումներ: 271

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկիրը չի անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չենք անդամակցի ՆԱՏՕ-ին: Այսօր մենք կարող ենք իրենց անունով կոչել այն, ինչը եղել է: Դա ՆԱՏՕ-ի ագրեսիան է, դրանք մեր ժողովրդի դեմ հանցագործություններ են, այլ ոչ թե «ռազմական գործողություն», ինչպես նախկինում նշվում էր: Մենք բոլորի հետ լավ հարաբերություններ կկառուցենք, սակայն մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր երկիրը և մեր անվտանգությունը», - ասել է Վուչիչը:

Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Նովի Սադում ի աջակցություն ներկայիս կառավարության զանգվածային ցույցի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերբիայի արմատական կուսակցության ակտիվիստներն իրենց առաջնորդ Վոիսլավ Շեշելի հետ Հարավսլավիայի ռմբակոծման 20-ամյակի կապակցությամբ Բելգրադի կենտրոնում այրել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի դրոշները:

Շեշելը հայտարարել էր, որ «սերբ ժողովուրդը երբեք չի մտածի ՆԱՏՕ-ին միանալու մասին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: